Վարունգը՝ 3955 դրամ, պղպեղը՝ 4955. «Երևան Սիթիում» բանջարեղենի թանկացումներ են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրության ֆոնին «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում սննդամթերքի և որոշ ապրանքատեսակների թանկացումներ են նկատվում:
Մասնավորապես, քաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթիում» կտրուկ աճել են բանջարեղենի գները:
Այսպես, կղծու պղպեղը դարձել է 5850 դրամ/կգ, վարունգը՝ 3955 դրամ/կգ, քաղցր պղպեղը՝ 4955 դրամ/կգ, պատիճավոր լոբին՝ 3335 դրամ/կգ և այլն:
Ֆեյսբուքյան օգտատեր Էռնա Ռեվազովայի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել է, որ վարունգը հինգ օր առաջ եղել է 700 դրամ/կգ, այնինչ այժմ այն 3955 դրամ/կգ է:

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



