Հայտնի է`ով կքննի Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի դատական հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ փաստաբանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել։
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով, իսկ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



