Ավտովթար Վայոց Ձորում. 56-ամյա վարորդը «ՎԱԶ 2104»-ով բախվել է արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել ու հայտնվել դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզում, մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Ե-ն իր վարած «Վազ 2104» մակնիշի 18 ՏԼ 293 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119.4 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



