Մեքենայի կողային հայելիները գողացողը հայտնաբերվել է. 18-ամյա երիտասարդն արդեն խոստովանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 21-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մարտի 20-ի ժամը 22.00-ից մարտի 21-ի ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Սարի թաղի 5-րդ փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 18-ամյա երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



