Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար այսօր 21:00-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ Դեսպանությունից:
Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով:
Նշենք, որ այսօր Սպայկա ընկերությունը տեսանյութ էր հրապարակել անցակետում բեռնատարների հերթից եւ գրել, որ շուրջ 10 օր բեռնատարները կանգնած սպասում են անցակետի բացվելուն:
Բեռնատարները 10 օր է՝ Վրաստանով ՌԴ անցնելու թույլտվության են սպասում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



