Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը. ՊՆ խոսնակ
ԲԼՈԳՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ի պատասխան Factor.am-ի հարցերին
•Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը:
•Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցությունը մասսայական միջոցառումներին՝ խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն, զերծ մնալ համաճարակային տեսանկյունից ՀՀ ռիսկային տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած անձանց հետ շփումներից»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



