Վերջապես նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցեցին տղաներին․ Գեղարքունիքի մարզպետ
ԲԼՈԳԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Գեղարքունիքում նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցել են տղաներին:
«Վերջին օրերի եզակի լավ լուրերից:
Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվարին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»,-նշել է նա եւ աղյուսակ ներկայացրել:
Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջեւ անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



