Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը Կոմունարկայի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։
Ցուցումները, որը Պեսկովը տվել է հիվանդանոցի աշխատակցուհուն, նույնպես նկարահանել են, հայտնում է РЕН ТВ-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես է Պեսկովը սպիտակ խալաթով կնոջը պատմում ինչպես պետք է նկարահանել։
«Հեռացեք, ամբողջությամբ նկարահանեք։ Բոլորովին մի ամաչեք։ Այնուհետեւ «Տելեգրամ»-ով ուղարկեք։ Այնտեղ մի կոնտակտ կա՝ «Դիմա»։ Հեռախոսը թողեք ձեզ մոտ եւ ոչնչացրեք»,- ասում է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրան հատուկ համազգեստ էին տվել։ Երկրի ղեկավարը անցել էր հիվանդասենյակներով եւ զրուցել պացիենտների հետ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



