Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Էս հին ու նոր օրեր, էս մամ­ռոտ օրեր...»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ուսուցիչը՝ Երևանից, գյուղը՝ սահմանամերձ... Սահմանամերձը որն է, քիչ է մնում թշնամու դիրքի շարժն առանց հեռադիտակի տեսնես: Եվ նույնիսկ չորրորդ դասարանի աշակերտները ուսուցչին սովորեցնում էին, թե ամեն մի վզզոցն ու շվվոցը ինչ զինատեսակինն է, ու թե, ասենք, «Գրադը» որտեղ խփեց: 

Աչքներում ո՛չ վախ կար, ո՛չ տագնապ, անասելի զայրույթ կար միայն ու ափսոսանք՝ «էս անտերը հանդարտվի, գոնե կարտոլը հասցնենք հավաքենք»: Նպատակ կար, ձգտում կար, ամեն ինչ կար, բայց վախ չկար: Եվ նորից, ամեն մի կրակոցի, ամեն մի գնդակոծության, ամեն զոհվածի ու վիրավորի հետ ուղեղումս պտտվում էր գալ շոյանական տողը. «Էս հին ու նոր օրեր, էս մամռոտ օրեր...»:

Մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները մեզ զգաստացնելու, մեզ մի քիչ կարգի հրավիրելու համար, «հայրեր-որդիներ»-ի հավերժական «կռվի» շրջանակներում հիշեցնում էին, որ իրենք պատերազմ են տեսել, որ սով են տեսել, որ... ախր, մենք ինչ գիտենք՝ պատերազմն ու սովն ինչ են, դժվար կյանքն ինչ է: Հիշեցնում էին և... փափագում, որ հանկարծ երբեք չտեսնենք, որ հանկարծ երբեք չիմանանք: 

Թեկուզ մի քիչ էլ այնպիսին չլինեինք, ինչպես իրենք էին ցանկանում մեզ տեսնել, ոչինչ, բայց հետներս կռիվ տալով՝ Աստված էին կանչում, որ հանկարծ պատերազմ, սով, արհավիրք չտեսնենք, չտեսնենք ու չիմանանք այն ամենը, ինչ իրենք են տեսել: «Հին օրհնության» պես: Ուզում էին, որ երբեք չասենք, թե «ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել»...

Եվ 88-ի ավերիչ արհավիրքից հետո, Արցախյան պատերազմի տարիներին անընդհատ մտածում էի, թե տարիներ անց, երբ զավակներս արդեն հասկանալու, ընկալելու ունակ լինեն, մեծ լինեն, ես էլ երևի մի քիչ «երեսով կտամ»: 

Կասեմ՝ դուք անհոգ կյանքի եք սովոր, դուք ինչ գիտեք՝ ինչ է պատերազմը, ինչ է երկրաշարժը, ինչ է ընկեր ու հարազատ կորցնելը, ինչ է ամեն օր մի երիտասարդի, մի օջախի սյան կորստի մասին լսելը, ինչ է ոտքով աշխատանքի գնալը, օրը երկու ժամ լույս ունենալը, առավոտյան կիսամթնին ցրտի ու քամու տակ ժամերով հացի հերթ կանգնելը, յուրաքանչյուրիս 400 գրամ՝ ընթացքում հիշելով ու անձրևի ամեն կաթիլի, ձյան ամեն փաթիլի, ոսկորներդ սառեցնող քամու հետ քիչ-քիչ հասկանալով, թե տատդ ինչու էր հանկարծ գետնին ընկած հացը համբուրում ու դնում մի բարձր տեղ...

 Երբ հանկարծ չստացած քննության, նույն շորը երրորդ անգամ հագնելու կամ մեկ այլ չնչին նեղության պատճառով հուսահատված կլինեն, կասեմ՝ մենք ապրում էինք հոգեմաշ ապրումների, հոգեհան տողերի մեջ, ինչպես՝ «բարևներս կամաց-կամաց պակասում են», բայց երբեք, լսո՞ւմ եք, երբեք չենք հուսալքվել, մենք հավատում էինք, որ այդ ամենը հաղթահարելու ենք անպայման, որ գալու է այն օրը, երբ... երբ իրենց «երեսով ենք տալու» այդ ամենը: Կասեմ ու ինքս էլ կփափագեմ, որ մի քիչ «երեսառած» թող լինեն, մի քիչ «ուրիշ» թող լինեն, թեկուզ մի քիչ էլ այնպիսին չլինեն, ինչպես մենք էինք ցանկանում իրենց տեսնել, ոչինչ, բայց թող հանկարծ պատերազմ, սով, արհավիրք չտեսնեն, չտեսնեն ու չիմանան այն ամենը, ինչ մենք ենք տեսել: «Հին օրհնության» պես:

Գուցե և ասել եմ, սակայն մասամբ... Մեր երեխաները, այսօրվա երիտասարդները այդպես էլ չազատվեցին պատերազմի բեռից, հա, կենսակերպը գուցե անհամեմատ լավն է, բայց պատերազմի շունչը, պատերազմի բեռը, ընկերոջ, հարազատի կորստյան ցավը ուղեկից եղավ և է՛ նաև նրանց...

Երեկ պատուհանից նայում էի կիսադատարկ փողոցներին, ոստիկաններին, առավոտյան աշխատանքի էի ճանապարհում դստերս... Տխուր էր: Ու հանկարծ մի ծանր, ծանրագույն մի միտք շանթահարեց ուղեղս. նրանք էլ մի օր իրենց զավակների «երեսով են տալու», որ իրենք անընդմեջ կիսապատերազմի մեջ են եղել, որ սահման են պահել, ամեն բանակ գնացող դասընկերոջ, կուրսընկերոջ, եղբոր, բարեկամի հետ անհանգիստ երկու տարի են անցկացրել, որ իրենք կորոնավիրուս են հաղթել: 

Հա, հենց հաղթել, հա, հենց այսօր՝ այս կիսադատարկության, այս մեկուսացման, այս սահմանափակումների ժամանակ եմ ասում՝ հաղթել: Մեր զավակներն էլ «հայրուորդիների» կռիվ են տալու (մենք էլ՝ նրանց հետ ու նրանց զավակների հետ) ու էլի փափագելու են այն, ինչ փափագել են մեր տատիկ-պապիկները, մեր ծնողները, հենց մենք: «Հին օրհնության» պես:

Ծա՞նր է: Իհարկե, ծանր է: Գիտեմ՝ շատերս արդեն սկսելու ենք կարոտել սրճարանի մի բաժակ սուրճը, զբոսանքը, գեղեցկության սրահը, այնքան «հոգնեցրած» դպրոց, բուհ ու աշխատանքի գնալը, ձեռքով միմյանց ջերմ բարևելը, նույնիսկ... ամենադաժան խցանումները: Այն ամենը, ինչ մի քանի օր առաջ մեր սովորական առօրյան էր: 

Ավելի կամ պակաս ծանր օրեր քիչ չեն եղել, հաղթահարել ենք: Սա էլ է ժամանակավոր: Սա էլ ենք հաղթահարելու, հուսանք՝ հնարավորինս արագ ու անկորուստ: Բայց գուցե այս ամենը թույլ տա գնահատել այն ամենն, ինչ ունենք, նույնիսկ առօրյա կյանքում չնչին թվացող բաները, ամենակարևորը՝ գնահատել միմյանց, մի քիչ ավելի բարի լինել, մի քիչ ավելի հանդուրժող, գուցե կարողանանք մաքրել, ախտահանել առաջին հերթին մեր ներսը, ու էլի, ու էլի՝ արժևորենք այն ամենն, ինչ ունենք...

«Էս հին ու նոր օրեր, էս մամռոտ օրեր... անկռիվ ու անփորձանք ապրինք»...

ԱՐՏԱԿ ՃԱՂԱՐՅԱՆ

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվել