Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները դադարեցվելու են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցնելու որոշումը, Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ–Մինսկ–Երևան երթուղիով:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։
Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



