Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա­հար­ձա­կու­մը Երև­ա­նի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1891 - վախճանվել է դերասան Պետրոս Մաղաքյանը։ 

1920- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ 

1921- բոլշևիկները սկսել են հակահարձակումը Երևանի վրա։ 

1974 - ծնվել է հանրահայտ ըմբիշ Արամ Մարգարյանը։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։ 

1993- Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական ուժերն սկսել են հարձակումը Քարվաճառի շրջանի վրա, որն ավարտվել է շրջանի ամբողջական ազատագրումով։ 

2001-Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է «Հանրապետություն» կուսակցությունը: 

2004-Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությունը։ 

2011-թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբել յան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք վիրավորական են թուրք ազգի համար, և պարտավորեցրել է վճարել 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։ 

2013- «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի՝ երկաթե քանդակների ցուցահանդեսը: 

2019-Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակը անվանվել է Եվրոպայի հրապարակ:

ԱՇԽԱՐՀ

1111 -Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։ 

1513 -իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտնագործել է Ֆլորիդան։ 

1615 -վախճանվել է Ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։ 

1625- Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվել Կառլոս 1-ինը։ 

1770 –վախճանվել է իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։ 

1841 -Նյու Յորքում փորձարկվել է առաջին շոգային հրշեջ մեքենան։ 

1845- ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբել յան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։ 

1854- սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական Կայսրությանը։ 1854 -ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերը արտոնագրել է կերոսինը։ 

1860 -Նյու Յորքի բնակիչ Բիրնը արտոնագրել է խցանահանը։ 

1878 -ռուս գյուղացի Բլինովը արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։ 

1886 –ծնվել է ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։ 

1893 -իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին «Ալեքսանդր Բելլ» հեռախոսային ընկերությունը։ 

1927 - ծնվել է ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։ 

1928- Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։ 

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։

 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։ 

1964-Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ 

1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։ 

1970 - ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի Մրայա Քերին։ 

1975 - ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի, պարուհի Ֆերգին։ 

1977- Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախման հետևանքով զոհվել է 583 մարդ։ 

1990- Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը։ 

1999 -ՆԱՏՕ-ի զորքերի՝ Հարավսլավիայի դեմ իրականացված պատերազմի ընթացքում հարվսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան F-117 կործանիչ, որը հանդիսանում է «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստը պատմության մեջ։ 

2006 - վախճանվել է լեհ գրող Ստանիսլավ Լեմը։ 

2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ է դարձել 48 մարդ։ 2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել