Թուրքիայի ԶՈՒ-ի վեց կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի վեց F-16 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը: TASS-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է Հունաստանի գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
«Թուրքական F-16-երի խումբը տեղի ժամանակով 15:01-ին մուտք են գործել հունական օդային տարածք` Լեսբոս և Խիոս կղզիների շրջան, առանց թռիչքային ծրագրի ներկայացման: Դրանից հետո խումբը բաժանվել է երկու և չորս կործանիչների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է Գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
Հույն զինվորականների տեղեկատվության համաձայն` թուրքական կործանիչները երկրի օդային տարածքում անցկացրել են 30 րոպե: «Թուրքական չորս կործանիչ լքել է Հունաստանի օդային տարածքը տեղական ժամանակով 15:38-ին, ևս երկուսը` 15:30-ին»,- ընդգծել է Հունաստանի ԳԽ-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



