ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն այցելել է զորամասեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 24-ից 26-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն այցելել է զինված ուժերի մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Այցելությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներին:
Գնդապետ Ա. Աղաջանյանը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, հանձնարարականներ տվել քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



