Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 24-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 35-ամյա բնակիչը դանակահարված վիճակում տեղափոխվեց «Արմավիր» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոցային ահազանգը, Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին, ուստի, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանեց կատարածն ու դեպքի վայրում ներկայացրեց միջադեպի մանրամասները։ Հետագա միջոցառումներով Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



