Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մշտադիտարկում են իրականացրել մի շարք արտադրամասերում և խանութներում:
Վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ, մասնավորապես.
- Ապահովված չեն եղել պայմաններ ձեռքերը լվանալուց հետո չորացման համար,
- Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատողները չեն կրել դիմակներ,
- Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ,
- Չի իրականացվել աշխատակիցների ջերմաչափում, առկա չի եղել աշխատակիցների ջերմության չափման նշումներով գրանցամատյան,
- Չեն եղել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ, աշխատակիցների տնային հագուստները կախված են եղել բաց տարածքում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:
Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



