Վթար Արզնի-Աբովյան ճանապարհին. 1զոհ, 1վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արզնի-Աբովյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ 47-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 47-ամյա վարորդ Վաչագան Գրիգորյանը մահացել է։
Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղեւորը եւ տվել խոստովանական բացատրություն, որ «Նիսանի» ղեկին եղել է ինքը։ Կատարվում է քննություն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



