Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։
Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում», - գրել է նա:



