Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակակիր պացիենտը «ներկրված» դեպք է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Մասնավորապես, նրա խոսքով, վարակակիր անձը վերադարձել է Հայաստանից:
«Այսօր արձանագրվել է երկու նոր դեպք: Դրանցից մեկը «ներկրված» դեպք է, անձը վերադարձել է Հայաստանից: Նրա վիճակը դեռևս ծանր չէ: Արվում են լաբորատոր հետազոտություններ, ռադիոլոգիական հետազոտություններ և կգնահատվի նրա վիճակը»,- հայտարարել է Էզուգբաիան:
Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 117 հաստատված դեպք, նրանցից 23-ը ապաքինվել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



