Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։
Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև,
ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ:
Այն հաճախորդները, ովքեր ս․թ․ մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։
Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում (վերջին մարում) ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում, ինչպես միշտ կցուցաբերվի անհատական մոտեցում՝ գյուղացիական տնտեսություններում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



