Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1700 –ծնվել է հասարակական գործիչ, վաճառական Աղազար Լազարյանը։ 

1922 –ծնվել է գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը։ 

1983 –վախճանվել է թարգմանիչ, բանասեր Արբուն Տայանը։ 

1990-ԽՍՀՄ-ում ընդունվել է «Արտակարգ իրավիճակների օրինական ռեժիմների մասին» օրենքը, որը վերաբերվել է ԼՂՀ-ին։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ։ 

1993- Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինուժն ազատագրել է Քարվաճառը։ 

2006-Արցախում հայտնաբերվել են պատմական Տիգրանակերտի ավերակները, ինչպես նաև լույս աշխարհ է հանվել Հանդաբերդի վանքը։

 2007- Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, հանդիսավորությամբ վերաբացվել է Երևանի պատմության թանգարանը: 

2008- Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարն ու Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարարը ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր: 

2014- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել: 

2016-ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունները, իսկ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

2017-հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն։

ԱՇԽԱՐՀ

1502 -սկսվել է Քրիստափոր Կոլումբոսի 4-րդ ճանապարհորդությունը։ 

1694 -ծնվել է անգլիացի բնաբան և թռչնաբան Ջորջ Էդվարդսը, որը համարվում է «բրիտանական թռչնաբանության հայրը»։ 

1747 -վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Սոլիմենան՝ նեապոլ յան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ 

1770 – ծնվել է հույն գեներալ Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։ 

1783 –ծնվել է ամերիկյան գրող և պատմաբան Վաշինգտոն Իրվինգը։ 

1798 - ծնվել է Անտարկտիդայի ամերիկացի հետազոտող Չարլզ Ուիլկսը։ 

1829 -անգլիացի Ջեյմս Կարրինգտոնը ստացել է սուրճի հատիկներ աղացող սարքի արտոնագիր։ Այդ օրը հանդիսանում է սրճաղացի ծննդյան օրը։ 

1879 - Սոֆիան հռչակվել է Բուլղարիայի մայրաքաղաք: 

1885 –գերմանացի գյուտարար Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած առաջին շարժիչը, որը կիսով չափ աշխատում էր ձիաուժով։ 

1896 -Միլանում հիմնադրվել է «La Gazzetta dello Sport» հրատարակությունը, որը Եվրոպայի ամենաազդեցիկ սպորտային հրատարակությունն է։ 

1897 –վախճանվել է գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր Յոհաննես Բրամսը։ 1905 -հիմնադրվել է արգենտինական «Բոկա Յունիորս» ֆուտբոլային ակումբը։ 

1911- Բրիտանիայում կայացել է մարդահամար, ըստ որի, երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9,1%-ով և կազմել է 45,2 միլիոն մարդ։

 1922 -Իոսիֆ Ստալինը ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։ 

1924- ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Մառլեն Բրանդոն, որը 8 անգամ ներկայացվել է Օսկարի: 

1932- ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրել է երիկամի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը։ 

1933- բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով։ 

1955- Փարիզում 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվել են ստեղծել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա։ 1961 –ծնվել է ամերիկացի դերասան Էդի Մերֆին։ 

1966 - Խորհրդային «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս է եկել Լուսնի ուղեծիր: 

1973- Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին բջջային հեռախոսային զանգը։ 

1975- Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվել է Անատոլի Կարպովի հետ մրցախաղից: 

1976- Ֆրանսիայում տեղի է ունեցել «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը: 

1990 -Լվովի ռատուշայի վրա առաջին անգամ Ուկրաինայում պաշտոնապես բարձրացվել է կապույտ-դեղին դրոշ։ 

2000 - Բիլ Գեյթսը «Մայքրոսոֆթ»-ի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցրել է 12 միլիարդ դոլար։ 

2007- «V-150» էլեկտրագնացքը զարգացրել է ռեկորդային 574,8 կմ/ժ արագություն: 

2010- Ղըրղըզստանում տեղի է ունեցել հեղափոխություն:

 

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ