Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի ապրիլի 5-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Վարազդատի Ավետիսյանի լիազորությունները համարվում են դադարեցված։
Նման որոշում է կայացրել այսօր Բարձրագույն դատական խորհուրդը։
65 տարին լրանալու կապակցությամբ դադարեցվում են նաեւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Վազգենի Սմբատյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի լիազորությունները՝ համապատասխանաբար ապրիլի 6-ից եւ 8-ից։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



