Երեւանի Շոպրոնի փողոցում «Opel Astra G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած 3 ավտոմեքենաների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 3-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած «Opel Astra G», «Nissan Teana» և «Mustang» մակնիշների ավտոմեքենաներին:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



