Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դավիթի ամենաերկար հերթապահությունը. կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը

ՎԻԴԵՈ

32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել։ Դստեր ծնվելու նախորդ օրը՝ մարտի 17-ին, Մասիսի հիվանդանոցում սկսվել էր նրա ամենաերկար հերթապահությունը։ Պանդեմիայի առաջնագծից վտանգը տուն տանելու մտավախությունից հենց այդ օրը, երբ մարզում վարակի բռնկում սկսեց, «Շտապօգնության» մի քանի բժիշկներով որոշեցին տուն չգնալ եւ անցնել գրեթե շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։

«Միայն մի քանի ընկերներով ենք զբաղվել կորոնավիրուսի դեպքերով։ Գաղափարն այն էր, որ բժիշկների միայն մի մասը լիներ ռիսկային գոտում։ Որոշեցինք մնալ հիվանդանոցում, որպեսզի չվարակենք մյուսներին, ընտանիքի անդամներին։ Մեզանից երկուսը մեկուսացած, առանձին սենյակում էին նստում, ստուգում հիվանդներին, մենք էլ գնում էինք կանչերի, եթե կարիք կար, տանում էինք Նորքի ինֆեկցիոն։ Կազմել էինք մեր սեփական փոքրիկ շտաբը, այն մարդիկ, որոնք առնչություն էին ունեցել դեպքերի հետ, կամ ունեին գանգատ, մեր մյուս աշխատակիցները տվյալներ էին վերցնում, զանգում, ճշտում էին, կոնկրետ հասցեներով էլ ես էի գնում»,- հիշում է Դավիթը։

Ճգնաժամային պայմաններում բժշկի առաքելությունը երկար ժամանակ իրականացնել Դավիթը չկարողացավ. Վեց օր անց նրա մոտը ի հայտ եկան վիրուսի առաջին ախտանշանները՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ջերմություն։ Այս անգամ «Շտապօգնության» մեքենան արդեն որպես պացիենտի Դավիթին տարավ «Նորքի» ինֆեկցիոն, որտեղ էլ թեստի դրական պատասխանով ընդհատվեց նրա ամենաերկար հերթափոխը։ Բայց մասնագիտական պարտքը կատարելու տարբերակ Դավիթն այստեղ էլ գտավ։ Երբ երկրորդ օրվանից նրա մոտ հիվանդության ախտանիշները վերացան, խնդրեց իրեն տեղափոխել Օրթոպեդիայի ինստիտուտ, որտեղ արդեն 10 օր է՝ հաղթահարում է վիրուսը այն հիվանդների հետ, որոնց ինքն անձամբ էր աշխատանքի օրերին ինֆեկցիոն կենտրոն տեղափոխել։

 «Փորձում եմ հնարավորինս օգտակար լինել այստեղ գտնվողներին։ Բուժանձնակազմն էլ է տեղյակ, մարդիկ ինչ-որ տեղ անգամ հանգիստ են, որ գիտեն՝ այս հարկում իրենց կոլեգաներից կա։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջին բուժօգնություն ցույց տալ»,- նշում է նա։

Դավիթի ինքնազգացողությունը լավ է, ոչ մի դեղորայք չի ընդունում սիմպտոմների բացակայության պատճառով։ Կարծում է՝ եթե կորոնավիրուսը պանդեմիա չլիներ, միգուցե ինքն էլ ուշադրություն չդարձներ թեթեւ ախտանիշներին, բժշկի չդիմեր։

«Աննշան, միայն մեկ օր տեւեց իմ մոտ այդ վիճակը, դրանից 10 օր է անցել, ոչ մի գանգատ չեմ ունեցել։ Միակ բացասականն այն է, որ շատ արագ է տարածվում, եւ կան մարդիկ, որոնք խոցելի են, նրանց համար կարող է խնդիրներ առաջացնել»,- ասում է նա։

Դավիթը հիմա օրերն է հաշվում՝ չորս օր անց կրկին թեստ կհանձնի ու բացասական պատասխանի դեպքում կգնա նախ դստերը տեսնելու, ապա՝ կրկին աշխատանքի։ Ասում է՝ այն ժամանակ էլ «գիտակցել է, հասկացել, որ ինքն էլ կարող է վարակվել, բայց դա խոչընդոտ չի եղել, աշխատանքի է գնացել, որ իր փոքրիկ ներդրումը ունենա համավարակի դեմ պայքարում»։

Հեղինակ՝ Գայանե Ալեքսանյան 

25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով