Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

 

Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 245 մահ և 229 հազար 338 մարդ առողջացել է»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանում ներկայում կա 770 դրական ախտորոշված դեպք, արձանագրվել է 7 մահ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեր երկրում 43 մարդ առողջացել է և 720-ը գտնվում է բուժման փուլում, սակայն նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունեն:

 

«Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է և քաղաքականություն վարելը: Մենք, իհարկե, արդեն ընդունել ենք հակաճգաժամային 9 միջոցառում, որից 5-ն ունի զուտ սոցիալական բնույթ, իսկ 4-ը՝ տնտեսական աջակցության, բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ: Եվ ըստ էության, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք:

 

Իհարկե, մենք կշարունակենք միջոցառումների մշակումը, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Ըստ էության, կառավարության աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարևոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Մենք այսօր կենտրոնանում ենք հետևյալ խնդիրը լուծելու վրա՝ հենց այն պահից սկսած, երբ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր, խոսքն աշխատատեղերի ստեղծման մասին է: Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել այդ գործիքը՝ աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը: Եվ այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի. առաջին մասը, իհարկե, պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր, ըստ էության, երբեմն իրար հակասող խնդիրներ, առաջինը վարակի հետագա տարածումը կանխելն է կամ վարակի տարածումը հսկողության տակ առնելը, և երկրորդ խնդիրը՝ օր առաջ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի ու ավելի հիմնարկներ և ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, իր հերթին չբերի համաճարակի նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար: Նաև սա է պատճառը, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություներ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար»,- նշել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որով գործադիրն աշխատում է՝ սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը: Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները և նկատել. «Հայաստանում քրոնիկ կերպով միշտ եղել է կապիտալ ծախսի թերակատարման պրակտիկա, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում: Հետևաբար, տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում: Մենք, ըստ էության, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Մեր հիմնական աշխատանքի ուղղությունները սրանք են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ երկու ուղղությունները լինեն արդյունավետ, որովհետև դրանք նաև փոխկապակցված են իրար հետ: Մեկի արդյունավետությունն, իհարկե, կբարձրացնի նաև մյուսի արդյունավետությունը»,- ասել է վարչապետը:

 

Նշելով, որ քննարկման առարկա է նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: «Իհարկե, նաև այդ ծախսերի օպտիմալացման որոշակի խնդիր ենք մեր առաջ դրել այն իմաստով, որ այն նախագծերը, որոնք իրատեսական չեն, դրանց ճիշտ պլանավորման արդյունքում մենք կարող ենք նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականցնել, որոնք ավելի կընդլայնեն մեր տնտեսական ներուժը, աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը և այդպես շարունակ:

 

Այնուամենայնիվ կարևոր արձանագրումը հետևյալն է. գիտենք, որ արտակարգ սահմանափակումները երկարաձգել ենք 10 օրով, որը լրանում է հաջորդ կիրակի: Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում որքան ճշգրիտ, բարձր, կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ես ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն Պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր այն սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել: Պարզապես չենք կարող չկիրառել: Հակառակ դեպքում՝ դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, ովքեր կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա, իհարկե, ճգնաժամային պահ է, բացառիկ պահ և պահանջում է, որ մենք մեր ուժերն իսկապես կենտրոնացնենք հանրային միասնականության վրա, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք: Եվ սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պիտի օգնի օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշել է վարչապետը:

 

Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Պատասխանատուները ներկայացրել են այլ ուղղություններով կապիտալ ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ մարզադահլիճների և այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված:

 

Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ներկայացվել են Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության» ծրագրի, «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Զովունի» ենթակայանների կառուցման ուղղութամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կատարմանը:

 

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պատասխանատուները ներկայացրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի, Ագարակ-Քաջարան հատվածների կառուցման ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ շինարարական, նախագծանախահաշվային և մրցույթների կազմակերպման ուղղություններով: Զեկուցվել են նաև ընթացքի մեջ գտնվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի, ինչպես նաև Երևանի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

 

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերը նշված ծրագրերով շինաշխատանքների հետ կապված մրցույթները հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում և ապահովել դրանց որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում:

 

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը