Պետդեպարտամենտը նշել է Քերիի եւ Լավրովի առաջիկա զրույցի թեմաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպմանը կարծարծի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, կքննարկի Սու-24-ի խոցման հետ կապված իրադրությունը եւ Ուկրաինան: Այդ մասին, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մար կ Թոները:
«Նրանք կքննարկեն Սիրիայի իրադրության կարգավորման Վիեննայի գործընթացը, ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը եւ Ուկրաինան՝ տեղի իրադրությունը, Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը»,- ասել է Թոները:
Ավելի վաղ Պետդեպում հայտնել են, որ Քերին պլանավորում է Լավրովի հետ հանդիպում անցկացնել ԵԱՀԿ-ի հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



