Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆApple ընկերությունը սկսել է զբաղվել բուժաշխատողների համար բժշկական դիմակների դիզայնով եւ արտադրությամբ, երեկ Twitter-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:
Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է արտադրել շաբաթական 1 մլն դիմակ:
«Մենք ամբողջ ընկերությամբ ջանքեր ենք ձեռնարկել, հավաքել մշակողների, ինժեներների, գործարքների եւ փաթեթների հարցերով թիմ, ինչպես նաեւ մեր մատակարարներին՝ բուժաշխատողների համար պաշտպանական դինակների նախագծման եւ արտադրության համար»,- նշել է ընկերության ղեկավարը:
Նրա խոսքով՝ դիմակների առաջին խմբաքանակը ուղարկվել է Սանտա Կլարայի Կայզեր հիվանդանոց եւ ստացել է տեղի բժիշկների հավանությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



