«Ալ Քաիդա»-ի զինյալները երկու քաղաք են գրավել Եմենի հարավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ալ Քաիդա» ահաբեկչական խմավորման զինյալները դեկտեմբերի 2-ին երկու խոշոր քաղաք են գրավել Եմենի հարավում: Խոսքը վերաբերում Է Զինջիբարին եւ Ջաարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Զինյալները անակնկալ կերպով հարձակում են սկսել երկու քաղաքների վրա եւ դրանցից դուրս մղել կառավարությանն աջակցող աշխարհազորի ուժերին:
Դրանից հետո ահաբեկիչները պահակակետեր են կարգել Զինջիբար եւ Ջաար տանող ճանապարհներին:
Զինջիբարը Եմենի Աբյանի նահանգի կենտրոնն Է: Ընթացիկ տարվա օգոստոսին Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիին հավատարիմ զորքերը այն ազատագրել Էին շիա խռովարարներից՝ հուսիներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



