Ինչպես վերացնել ազդրերի, որովայնի և հետույքի ճարպը
ԼԱՅՖՕրգանիզմը չի կարող յուրացնել ճարպը և աստիճանաբար գիրություն է առաջանում:
Առաջին հերթին ճարպը կուտակվում է ազդրերում, որովայնում և հետույքում:
Ռիսկի խմբում են արագ ածխաջրերի սիրահարները:
Ինչ մթերքներից է պետք հրաժարվել ճարպային կուտակումներից ազատվելու համար՝ կներկայացնի Positive-ը:
1. Բուսական յուղ
Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այս մթերքի օգտագործումը: Յուղը կարելի է ավելացնել աղցաններին, բայց միայն 1 թ. գ.: Նիհարել ցանկացողները չպետք է բուսական յուղով ուտեստներ օգտագործեն:
2. Կարագ, մարգարին և մայոնեզ
Այս մթերքների յուղայնությունը մոտ 75% է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս մթերքները բացառել ամենօրյա սննդակարգից և բանջարեղենային ացաններին 15%-անոց թթվասեր ավելացնել:
3. Պինդ և հալող պանիրներ
Եթե մթերքի յուղայնությունը գերազանցում է 50%-ը, պետք է այն կաթնաշոռով փոխարինել:
4. Կոնֆետներ, զեֆիր և տորթեր
Այս մթերքները 50%-ով ճարպից են բաղկացած, ուստի քաղցր ցանկանալու դեպքում լավագույն փոխարինիչը կլինեն պաստեղը, չրերը և բնական մարմելադը:
5. Խոզի և տավարի միս
Այս միսը պարունակում է մինչև 30% ճարպ: Ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ ձուկ և սպիտակ միս ուտեն: