Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում և հատկապես Արարատի մարզում կորոնավիրուսի տարածման դեպ պայքարի շրջանակներում Արգամ Աբրահամյանն այս անգամ 4 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:
«Հանրապետության նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:
Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում եմ կայացրել 4.000.000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:
Առողջություն եմ մաղթում բոլորիդ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արգամ Աբրահամյանը 5 միլիոն դրամ էր փոխանցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



