Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գաղտ­նիք­ներ սո­վո­րեց­րեք ձեր օր­գա­նիզ­մին.սննդա­բա­նի խոր­հուրդ­նե­րը՝ կա­րան­տի­նի օրե­րին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարանտինի շրջանում, երբ չկան սիրելի սպորտաձևերով զբաղվելու, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության շատ մեծ հնարավորություններ, բախվում ենք ավելորդ քաշ ձեռք բերելու խնդրին: Իհարկե, յուրաքանչյուրն իր ձևով է փորձում հաղթահարել խնդիրը. մեկը զենքերը վայր է դնում, մյուսն անտեսում է կարանտինը՝ մասնակցելով անգամ հեռավար ֆիթնես դասերի, ինչի հնարավորությունն այսօր կա: Սննդաբան Գայանե Շախատունին «Փաստի» հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներով է կիսվել, ինչն այս օրերին հատկապես շատ կարևորէ բոլորիս համար:

Մեր զրուցակիցը առաջին հերթին ընդգծում է, որ նաև առողջ ապրելակերպի, քաշ կորցնելու մեջ իր առանձնահատուկ տեղն ունի հոգեբանական աշխատանքը: Այս առումով ֆիզիկական և հոգեբանական բաղադրիչները 50/50 կարևորություն ունեն: 

«Սա է պատճառը, որ ցանկացած սննդաբան նաև կիսով չափ հոգեբան է դառնում, որովհետև մարդու սնունդն անմիջական կապ ունի իր հոգեվիճակի հետ: Եվ այս օրերին քաշ հավաքելը առաջին հերթին հոգեբանական բաղադրիչ ունի: Այսինքն, մարդը պարզապես պարապությունը փորձում է լցնել հաճույքով, որը, չգիտես ինչու, շատերի մոտ առաջին հերթին սնունդի հետ է ասոցացվում: 

Ամենավատ միտումն այն է, որ մարդը իր սթրեսը կամ այլ խնդիրները փորձում է «կորցնել» սննդի մեջ: Եթե մարդկանց մոտ այս պահին քաշ չհավաքելու ցանկություն կա, պետք է յուրաքանչյուրն իր համար հոգեբանական բարիեր ստեղծի: 

Համաձայն դրա՝ հնարավոր խնդիրները կարելի է լրացնել ուրիշ հետաքրքրություններով և սնունդ ընդունել պարզապես կուշտ լինելու համար: Իհարկե, կասեն՝ ասելը հեշտ է, իրականացնելը՝ դժվար»,-կես կատակ նշեց մասնագետը՝ զուգահեռ առանձնացնելով նշվածը հաղթահարելու մի շարք պայմաններ:

 

Նա խորհուրդ է տալիս հեռախոսում այնպիսի կարգավորում անել, որը զարթուցիչի տրամաբանությանբ 2,5-3 ժամը մեկ կզնգա:

«Սա շատ լավ տակտիկա է և օգնություն: Միայն այդ զանգից հետո պետք է սնվեք, իսկ մինչ այդ ազդակը իրավունք չունեք մոտենալ որևէ սննդի: Բացի այդ, մարդիկ շատ են ասում՝ դե, տանն ենք, այս սթրեսային վիճակում ինչպե՞ս քաղցր չուտենք: Եվ այստեղ գալիս ենք երկրորդ պայմանին: 

Իհարկե, քաղցր պետք է ուտենք, բայց նայած՝ ինչքան, ինչ չափի, որ ժամին և ինչ տեսակ: Քանի որ ածխաջրերը յուրացվում են մինչև օրվա առաջին կեսը և դրանից հետո վերածվում են ճարպի, ցանկալի է, որ մրգերը, շոկոլադը նաև ածխաջրեր պարունակող մյուս մթերքները օգտագործել առավոտյան ժամերին և հնարավորինս քիչ: Եթե ամեն օր առավոտյան ժամերին քիչ չափերով օգտագործեք, ձեր աչքն անընդհատ կտեսնի քաղցրը, և ավելի հեշտ կլինի դրանք չուտել բացառված ժամերին: 

Իսկ եթե, ամեն դեպքում, քաղցր ուտելու ցանկություն առաջանա, հիշեք, որ հաջորդ առավոտ կրկին ուտելու եք ձեր սիրելի քաղցրը: Պայմաններից մեկն էլ ամեն ինչ ուղղակի առանց հացի ուտելու կանոնն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ լավաշն էլ է նույն հացը, իսկ թթխմորի բացակայությունը այդքան էլ մեծ դեր չի խաղում: 

Մյուս կարևոր պայմանը պարզապես երեկոյան ժամերին չուտելն է. 

«Երբ տեսնում եք, որ արդեն ժամը 18:00 կամ 19:00-ն է՝ նշանակում է, որ առնվազն կարող եք ձվի սպիտակուց, կաթնաշոռ կամ մի քիչ կանաչիներ ուտել: Սա պարզապես ձեզ զբաղեցնելու համար, եթե ուշ եք քնում ու, ամեն դեպքում, քաղց եք ունենալու»:

Սովորական առօրյայի ժամանակ պլանավորված են լինում աշխատանքը, մարզասրահ այցելելու ժամերը. «Երբ այս սիստեմն արդեն չկա, և մարդն ինքն իր կառավարման հետ մենակ է մնում, հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս թուլությունները:

Իհարկե, ուժեղ մարդիկ այս պարագայում տարբերվում են և այլ վարքագիծ են դրսևորում: Բայց այս առումով շատ կարևոր է մի շարք գաղտնիքներ սովորեցնել օրգանիզմին: 

 

Մասնավորապես՝ երբ երկրորդ պատառը պետք է ուտեք, բայց ունեք որովայնի ուռածություն ու շատ կուշտ լինելու զգացողություն, պարզապես հասկացեք, որ այդ պատառը ձեզ համար ավելորդ է: Ցանկացած պարագայում պետք է աշխատել պահել թեթև քաղցի զգացողությունը և սիրել այդ զգացողությունը: 

«Եթե թեթև է, ուրեմն՝ երջանիկ է, եթե լիքն է, կուշտ, ուրեմն ծանրաբեռնվածության, նաև ինքն իրեն չսիրելու խնդիր կարող է առաջանալ: Այս բանաձևը շատ կարևոր է, որով ամբողջ կյանքում կարելի է շարժվել առաջին հերթին հենց առողջ լինելու համար»:

Ինչ վերաբերում է սպորտի պակասին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ ոչինչ չի խանգարում մեզ լրացնել այդ բացը. «Մարզասրահներ այս պահին, իհարկե, չենք կարողանում գնալ, բայց ինչ տարբերություն:

 Կարելի է տանը մի լավ, ռիթմիկ երաժշտություն միացնել, պարել, որին օրվա մեջ կարելի է անգամ կես ժամ տրամադրել: Արդյունքում տրամադրությունը կբարձրանա, երջանկության, ակտիվության լավ հորմոններ կարտադրվեն, կկարգավորվի նաև քաշը»:

Վերջում Գայանե Շախատունին խորհուրդ տվեց խուսափել ձեթի մեջ պատրաստած տապականերից և հնարավորինս շատ կանաչեղեն օգտագործել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը