Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը ավելացնելու նպատակով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրժույթի միջազգային հիմնադրամի թիմը համաձայնության է եկել Հայաստանի իշխանությունների հետ ավելացնելու ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները խնդրել են ավելացնել բարեփոխումների համար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ինչը ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է: Շուրջ 280 մլն դոլարը հասանելի կլինի գործադիր խորհրդի նիստից անմիջապես հետո:
«Կորոնավիրուսի համաճարակը, նավթի գների ցնցումները կփոփոխեն Հայաստայնի տնտեսական կարճաժամկետ հեռանկարները: ԱՄՀ-ի ֆինանսավորման հասանելիությունը կօգնի իշխանություններին զսպել կարճաժամկետ ռիսկերը, և կտրամադրի ռեսուրսներ` համավարակի պիկի ժամանակ բավարարելու բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները»,-նշված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



