Պակիստանում մահապատժի են ենթարկել Փեշավարի դպրոցի վրա հարձակված զինյալներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս տղամարդու, որոնք մեղադրվում Էին անցյալ տարի Փեշավարի դպրոցի վրա կատարված հարձակման մեջ, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ, կախաղան են բարձրացրել Պակիստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չորս զինյալների նկատմամբ դատավճիռը կայացվել Է երկրի զինվորական դատարանի կողմից: Սա աղմկահարույց գործով առաջին ի կատար ածված մահավճիռն Է:
Հաղորդվում Է, որ մեղադրյալները մահապատժի են ենթարկվել դեկտեմբերի 2-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւմուտքի Քոհաթ քաղաքում:
Հարձակումը կատարվել Էր անցյալ տարվա դեկտեմբերին: Զինվորական համազգեստով վերահանդերձված թալիբները դպրոցում գնդակահարել Էին բոլոր նրանց, ովքեր հայտնվել Էին իրենց ճանապարհին:
Զոհվածների թվում կային շատ երեխաներ. նրանցից ոմանք հազիվ 12 տարեկան Էին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



