Դաշինքը որոշեց վերականգնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն որոշում Է ընդունել վերստին գումարել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ «ՌԴ-ի հետ գործակցությունը վերականգնելու համար»: Այդ մասին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք որոշում ընդունեցինք ուսումնասիրել՝ ինչպես օգտագործել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ՌԴ-ի հետ գործակցությունը վերսկսելու համար: Մենք կուսումնասիրենք այդ հարցը եւ կորոշենք նոր նիստի ժամանակն ու ամսաթիվը»,-ասել Է նա:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ թեեւ ՆԱՏՕ-ն սառեցրել Է պրակտիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ» 2014 թվականին ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորումից հետո, «մենք պայմանավորվեցինք բաց պահել քաղաքական շփումները Ռուսաստանի հետ», նշել Է գլխավոր քարտուղարը:
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը շարունակում Է գործել, 2014 թվականից խորհրդի մի քանի նիստ Է եղել»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



