Սյունիքում մեքենան 5 մետր սահել է ձորը. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 13-ին, ժամը 09:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:



