Թուրքիան չպետք է ԵՄ-ի անդամ դառնա. Սարկոզի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չպետք Է ԵՄ-ի անդամ դառնա, սխալ Է Անկարային թույլ տալ հավատալ, որ երկիրը կարող Է Եվրամիության մաս կազմել: Այդ մասին, հայտարարել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում:
«Սխալ Է՝ խաբել ու ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են միանալ Եվրոպային: Մենք պետք Է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր շահեր ունենանք Թուրքիայի հետ: Բայց նա չպետք Է ԵՄ-ի անդամ լինի»,- ասել Է Սարկոզին:
Նոյեմբերի վերջին Եվրամիությունը եւ Թուրքիան հավանություն են տվել միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ համաձայնագրին, որի շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային կհատկացնի 3 մլրդ եվրո եւ կակտիվացնի բանակցություններն անդամակցության շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



