Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այս մոտեցումը տնտեսությանը խորը դեպրեսիայի է տանում». վերականգնելու համար տարիներ են պետք

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տնտեսությունը կառուցվում է տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, բայց այն այնքան նուրբ օրգանիզմ է, որը փլուզելն ընդամենը վայրկյանների հարց է: Այս կարծիքին է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որի դիտարկմամբ, մի շարք քայլերի անհրաժեշտություն կա, որը, սակայն, կառավարության կողմից չի իրականացվում:

«Որևէ քայլ չկա՝ բացի պոպուլիզմից ու ականջահաճո հայտարարություններից: Իրականում կառավարությունը պետք է վարի խթանող տնտեսական քաղաքականություն: Բիզնեսի վճարած հարկերը կազմում են երկրի պետական բյուջեի մոտ 94-95 տոկոսը: 

Այսինքն, տարիներ շարունակ բիզնեսն է սնել երկրին՝ ապահովելով բյուջեի ավելացումը, ինչպես նաև թոշակների, սոցիալական նպաստների, աշխատավարձերի բարձրացումը: Բիզնեսի շնորհիվ է աճել նաև ՀՆԱ-ն: Եվ հիմա հենց բիզնեսին պետք է օգնել, որպեսզի հետագա տարիների ընթացքում կարողանանք նորից բիզնեսից օգտվել: 

Այժմ ներկայացվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման մոտ 11 փաթեթ, որոնք որևէ տնտեսական ազդեցություն չեն թողնում և բիզնեսի համար որևէ օգտակար նշանակություն չեն կարող ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ն. Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ այժմ կառավարության շեշտադրումը ավելի շատ սոցիալական ուղղվածության վրա է, ըստ որի՝ բնակչությանը որոշ չափով օժանդակություն կամ փոխհատուցում է տրամադրվում:

«Ճիշտ է, շատ չնչին, բայց սոցիալական ուղղվածությունն իրականացվել է: Խնդիրն այլ է: Հարցն այն է, որ բնակչությանը կերակրողը բիզնեսն է. եթե բաց թողեցինք ու տապալեցինք տնտեսությունը, ավելի խորը սոցիալական ճգնաժամ ենք ունենալու, որովհետև նաև աշխատատեղեր ու աշխատավարձեր են կրճատվելու: 

Պետք չէ սոցիալական աջակցության վրա շեշտադրում կատարելով՝ մոռանալ տնտեսական քաղաքականության մասին: Օրինակ՝ մենք առաջարկում ենք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած և այս պահին հաստատուն ծախսեր կատարող բիզնեսներին որոշակի օժանդակություն տրամադրել: 

Այդ օժանդակությունները պետք է կատարվեն հաստատուն ծախսերի մեղմման ճանապարհով, որի ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չի անում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հաստատուն ծախսերի օրինակ են վարձակալած տարածքի վարձավճարները, կոմունալ, ինչպես նաև վերցրած վարկերով պայմանավորված բավականին բարձր ծախսերը, որոնք անհնար է սպասարկել եկամուտ չունենալու պարագայում:

«Հիմա իշխանություն-ընդդիմություն, հարկատու-հարկահավաք խաղալու ժամանակը չէ: Այս առումով նաև երկու շաբաթ առաջ էինք կոչ արել կառավարությանը՝ շեշտելով, որ հիմա պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը, պետք է հաշվարկել ու ի կատար ածել բոլոր խելամիտ առաջարկները, որ այս ճգնաժամային իրավիճակն ավելի արագ հաղթահարվի»,-ընդգծեց Ն. Սարգսյանը՝ զուգահեռ խոսելով մի շարք մտահոգությունների մասին:

«Կառավարության նիստին կառավարման ամենաբարձր մակարդակով բիզնեսի նկատմամբ անողոք լինելու, հարկային վարչարարությունն ավելի խստացված ռեժիմով իրականացնելու մասին հայտարարություններ ու հանձնարարություններ են լինում: Ավելին, այս պահին շարունակվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Ամբողջ 2019թ.-ին բիզնեսն աշխատել է, առաջացել են շահութային հարկեր, և այդ հարկերի վճարման ժամկետը ապրիլի 20-ն է: 

Բայց մի հարց կա. բիզնես մտածողության տեսակետից խելամիտ չէ գումարը պահել բարձի տակ՝ երեք կամ չորս ամիս հետո հարկային կամ այլ ծախս սպասարկելու համար: Բիզնեսը դինամիկ գործընթաց է ենթադրում, բիզնեսում գումարները միշտ պետք է շրջանառել՝ ներդնել, վաճառել ու արդյունք ստանալ և այդպես շարունակ: 

Բայց բիզնեսի համար ստեղծվեց մի կոլապս, ըստ որի՝ անհնար է իրականացնել վաճառք կամ ծառայությունների մատուցում: Եվ այս պարագայում անհեթեթություն ու իրավիճակին չտիրապետելու փաստ է այն, որ այս մարդկանց ստիպում են գումարներ վճարել, հակառակ դեպքում սպառնում ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձումներ կատարել: 

Ցանկացած հարկի ուշացման դեպքում միանգամից ծանուցում է գալիս, որ գումարները ԴԱՀԿ-ի կողմից կարող են բռնագանձվել, հաշիվների վրա կալանքներ են դրվում և այլն: Այսինքն, ճգնաժամային իրավիճակում գործող բիզնեսը չի տարանջատվում ճգնաժամից առավել տուժած և անգամ պարետի որոշմամբ գործունեությունը դադարեցրած բիզնեսից: 

Եթե մի կողմից բիզնեսին արգելում եք աշխատել ու արդյունք ստեղծել, ապա ինչո՞ւ եք մյուս կողմից այդ բիզնեսին ասում, որ հարկեր վճարի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նաիրի Սարգսյանը շեշտեց վերոնշյալ փաթեթների անարդյունավետության մասին. «Ներկայացված փաթեթները մերկապարանոց են, ո՛չ գործուն և ո՛չ հասցեական են. այս պահին այդ փաթեթներն առնվազն պետք է ուղղված լինեն գործունեությունը դադարեցրած և ոլորտում ավելի տուժած կազմակերպություններին օժանդակություն տրամադրելուն:

 Օրինակ՝ վարկը տրամադրվում է սխալ ձևաչափով, բանկերին են հորդորում գնահատել բիզնեսի վճարունակությունը, ռիսկայնությունը:

Եվ այս առումով արդեն որոշակի խոսուն տվյալներ կան: Մինչև կորոնավիրուսը շահույթով աշխատող կազմակերպությունները, որոնք, ըստ կանխատեսման, նաև հետճգնաժամային իրավիճակում շահույթով աշխատելու հնարավորություն ու ներուժ ունեն, այս պահի դրությամբ դիմում են բանկերին ու մերժում ստանում: Այսինքն, վարկ ստանալը դարձել է խնդիր, և եթե կազմակերպությունը վարկ չի ստանում, ապա պետությունն ի՞նչն է փոխհատուցում: 

Այսինքն, սա տեղավորվում է հերթական պոպուլիստական հայտարարությունների տրամաբանության մեջ, երբ թվում է, թե ամբողջ երկրի համար խնդիր է լուծվում, բայց գեթ մի խնդիր անգամ չի լուծում: Բացի այդ, շատ դեպքերում վարկը նաև ձեռնտու չէ: Կազմակերպություններին հաստատուն ծախսերին ուղղված օժանդակություն կամ այդ ծախսերի առնվազն դադարեցում է անհրաժեշտ: 

Բայց պետությունն ասում է՝ գնա՛, անպայման աշխատողիդ վարձատրի՛ր, վարձակալական վճարները վճարի՛ր, հարկերն ու մնացած հաստատուն ծախսերը սպասարկի՛ր: 

Իրականում, եթե բիզնեսը 3-4 ամիս չաշխատի, հավելյալ արժեք ու եկամուտ չստեղծի, բայց անընդհատ ծախսեր կատարի, այսպես բիզնեսին ոչ թե ճգնաժամի, այլ խեղդվելու ենք տանելու: Ստացվում է՝ մի կողմից վարկ տրամադրել, խաբել ու ասել՝ փող եմ տալիս, մյուս կողմից էլ արգելել աշխատել»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ պետությունը պետք է իրականացնի ֆիսկալ քաղաքականություն: Աուդիտորների պալատն առաջարկում է նաև 3-6 ամսով հետաձգել եկամտահարկի վճարման ժամկետները. 

«Առաջարկում ենք նաև դադարեցնել հարկային բոլոր ստուգումները, որովհետև կրկնակի սթրեսի ենք ենթարկում բիզնեսին, որն առանց այդ էլ սթրեսի մեջ է: Մեծ հաշվով, պետության ձեռքին գտնվող ու բիզնեսը խեղդող բոլոր գործիքների կիրառումը պետք է ժամանակավորապես դադարեցնել: Տնտեսությունը տարբեր աստիճաններ է ունենում, այն կա՛մ գտնվում է վերելքում, կա՛մ վայրէջք է կատարում: 

Այս պահին կանխատեսումներ անելը շատ բարդ է, դրանք թվային տեսք չեն կարող ստանալ, բայց կարող ենք կանխատեսել, որ տնտեսությունը գնում է փլուզման, ինչը միանշանակ է: 

Եվ այս պահին ամենևին պետք չէ տնտեսությանը օգնել, որ այդ վայրէջքն ավելի սրընթաց կատարի: Այս մոտեցումը տնտեսությանը խորը դեպրեսիայի է տանում, որից դուրս գալու և տնտեսությունը վերականգնելու համար տարիներ են անհրաժեշտ լինելու: Մինչև բիզնեսի ձեռքը չբռնեն ու բիզնեսի ձեռքը բռնած քաղաքականություն չվարեն, մինչև մերկապարանոց միջոցառումները չփոխվեն, մենք տապալված տնտեսություն ենք ունենալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Դեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել