Արտաշատի ԲԿ-ից կորոնավիրուսով վարակված 110 պացիենտներից 20-ն այսօր դուրս են գրվել. Գարիկ Սարգսյան
ԲԼՈԳԱրտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված է. «Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ մեծագույն հոգատարությամբ կատարելով մասնագիտական իր առաքելությունը: Նշենք, որ մեր Կենտրոնում արվում է ամեն բան, որպեսզի բուժում ստացող պացիենտները շուտ ապաքինվեն և ոտքի կանգնեն։ #Առողջ եղեք»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



