Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարձրաստիճան պաշտոնյաները ևս պարտավոր են դիմակով ներկայանալ նիստերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անկեղծ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու են կառավարության անդամներն առանց պաշտպանիչ դիմակների ու ձեռնոցների շրջում քաղաքում ու մասնակցում նիստերի: Եթե COVID19-ը իսկապես այնքան վտանգավոր վիրուս է, որ դրա պատճառով պետք է ողջ աշխարհը նստի տանը ու պահպանի հիգիենայի բոլոր կանոնները, ապա առաջին հերթին դա պետք է վերաբերի նաև կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին և բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի անվտանգության համար:

Այս ֆոնին միակ բարձրաստիճան պաշտոնյան, թերևս, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որն իր վարքով և կեցվածքով կրկին ապացուցում է, որ քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ է վերաբերվում ցանկացած հարցի: Եվ դա պատահական չէ, քանի որ քաղաքապետի աշխատանքը միայն կաբինետային չէ: Նա, ինչպեսև շատ պաշտոնյաներ, օրվա մեծ մասն անցկացնում է այլ վայրերում, որտեղ էլ կարող է «հանդիպել» այն

չարաբաստիկ վիրուսի հետ, որը չխնայեց անգամ աշխարհի գերտերություններից մեկի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին:

Ուստի Երևանի քաղաքապետի՝ կառավարության նիստերին դիմակով ներկայանալու փաստը խոսում է ինչպես սեփական թիմի, այնպես էլ ողջ հասարակության հանդեպ ունեցած մեծագույն հարգանքի մասին, ինչը չնկատել պարզապես հնարավոր չէ:

Անկեղծ ասած, հասկանալի չէ, երբ նման վարքագծի համար Հայկ Մարությանի հասցեին գովասանքի խոսքեր հնչեցնելու, շնորհակալություն հայտնելու, նրա օրինակը՝ որպես պատասխանատու պաշտոնյայի, գովաբանելու և ցույց տալու փոխարեն, որոշ խմբեր սկսում են սոցիալական ցանցերում անիմաստ քննարկումներ կազմակերպել ու հերթական անգամ մեկ բաժակ ջրում փոթորիկի էֆեկտ առաջացնել:

Նրանք, ովքեր սիրում են հայացքները երկրից դուրս ուղղել, դրսի փորձը որպես լավագույնը ներկայացնել, մեր երկրի օրինակը քննադատելով՝ աղմուկ-աղաղակ բարձրացնել, հետաքրքիր է, որ չեն նկատել շատ առաջադեմ երկրների կառավարության անդամների, քաղաքապետների, վարչապետների օրինակը, որոնք ևս սեփական հասարակության հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվությունից ելնելով՝ հանրային վայրերում դիմակով են ներկայանում, որպեսզի պաշտպանեն թե՛ իրենց, թե՛ հասարակությանը:

Օտարներին որպես օրինակ բերելու ոճի սիրահարներին առ ի տեղեկություն նշենք նաև, որ նիստերին դիմակով են ներկայանում նաև ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելաուսովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, եվրոպական շատ երկրների վարչապետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը միայն ու միայն հարգանքի արժանի քայլ է, ոչ թե քննադատության առիթ:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով