Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Փակել են ճանապարհներ, որոշել են գիշերել փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր , Բուլղարիա՝ Առաջին Սահմանադրության օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր, ԱՄՆ-ի Մեն և Մասաչուսեթս նահանգներ՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆ

1958-վախճանվել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։

-ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։

1990- ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է առաջին էվթանազիան։

1994 –Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ ազատագրել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ Ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զինվոր (600 սպանված), հայկական բանակին է անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 8 տանկ, հետևակի մարտական 5 մեքենա և 15 զրահամեքենա։

1993-վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2001- ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը։

2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ 2003 թվականի մարտի 5-ին անցկացված նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումը:

2004- Մատենադարանի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինը ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելուց հետո:

2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները:

2008-եթերազրկվել է Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը:

2012- Մաշտոցի պուրակում կրպակները ապամոնտաժելու դեմ պայքարող ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք են եղել, ոստիկանները, հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին քարշ տալով, դուրս են բերել կրպակներից:

2012-վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր –Ղազարյանը;

2015-Հայոց ցեղասպանության փաստի հիշատակումը վրացական խորհրդարանում հերթական անգամ բուռն քննարկումների պատճառ է դարձել: Ադրբեջանցի պատգամավորները կտրուկ ձևակերպումներով հակազդել են ջավախահայ պատգամավորի հայտարարությանը:

2016-Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել:

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողներ փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները:

- առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքը շրջափակման մեջ է հայտնվել:

-Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։ Հանրահավաքից հետո ընդդիմադիրները մնացել են Ֆրանսիայի հրապարակում՝ պատրաստվելով երկրորդ գիշերն անցկացնել այնտեղ

ԱՇԽԱՐՀ

1705-Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական Իսահակ Նյուտոնին։ 

1797-թագադրվել է ռուսական ցար Պավել 1-ինը։ 

1828-մահացել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։ 

1844 – ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը: 

1862-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։ 

1871-Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։ 1889-ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։

1906-ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ 

1917-Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։

1934-ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է «Խորհրդային Միության հերոս» պատվավոր կոչումը։

1940-ծնվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը։

1945- խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։

1992-գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։

2007- ԱՄՆ-ի Վիրգինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում չորրորդ կուրսի 23 –ամյա կորեացի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունքում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել են հրազենային վիրավորում։

2014-Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։

Կամո Խաչիկյան

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ