Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ես առաջարկում եմ բոլոր պետություններին ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել». Գորբաչովի հոդվածը Time-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ամերիկյան Time պարբերականում տպագրված իր հոդվածում աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել, քանի որ կորոնավիրուսի համավարակը պարզ ցույց է տվել, որ միջոցները ռազմական նպատակներից պետք է ուղղել մարդկանց անվտանգության ապահովման ոլորտ:

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը գրում է, որ այժմ առաջին տեղում պետք է լինի մարդու անվտանգությունը, սննդի և ջրի մատակարարումը, շրջակա միջավայրի պահպանումը: Քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է արմատապես փոխել անվտանգության մասին պատկերացումները, որը մինչև հիմա հիմնականում ընդհանրացվում է ռազմական ոլորտի հետ:

«Սակայն բոլոր ջանքերն էլ կձախողվեն, եթե կառավարությունները շարունակեն հսկայական միջոցներ ներդնել սպառազինությունների մրցավազքում: Այսօր առավել քան պարզ է. պետք է վերաբաշխել միջոցները, ռազմական նպատակներից դրանք ուղղել նպատակների, որոնք կապված են մարդու անվտանգության հետ»,-համոզված է Գորբաչովը:

Նա խոսում է նաև «ռազմավարություն մշակելու, պատրաստվելու, ծրագրելու, պահուստներ ստեղծելու» անհրաժեշտության մասին` հանուն մարդկանց անվտանգության: Նրա կարծիքով՝ դրա համար պետք է պատասխանատվություն կրեն երկրների առաջնորդներն ու ղեկավարները բոլոր մակարդակներում:

ԽՍՀՄ նախկին առաջնորդը կրկին ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ համաշխարհային քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին և քաղաքական մտածողությանը հարկավոր է ապառազմականացում, և նշել է այդ հարցը ամենաբարձր միջազգային մակարդակով քննարկելու անհրաժեշտությունը:

«Հենց այդ պատճառով ես կոչ եմ արել իրավիճակը կայունանալուց հետո ՄԱԿ-ի արտակարգ նիստ հրավիրել: Խոսքը պետք է լինի համաշխարհային օրակարգի ամբողջական վերանայման մասին: Կոնկրետ ես առաջարկում եմ պետություններին պարտավորություններ ստանձնել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու մասին: Դա ամենաքիչն է, որ պետք է արվի այսօր»,-գրել է Գորբաչովը:

Նա կարծում է, որ համավարակը բոլոր երկրներին նույն սպառնալիքի առաջ է կանգնեցրել, «և ոչ ոք միայնակ ի վիճակի չէ հաղթահարել այն»: Գորբաչովի գնահատականներով՝ կորոնավիրուսն ամենաուժեղը հարվածում է չունևոր խավին և խորացնում է անհավասարությունը: Միևնույն ժամանակ այս մարտահրավերի պատասխանը չի կարող «ազգային» լինել, և «որպեսզի աշխարհը համավարակից հետո իրոք փոխվի դեպի լավը, անհրաժեշտ է համաշխարհային ռազմավարություն` համաձայնեցված բոլորի ջանքերով»:

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա