Արանգիսը կարիերան կշարունակի Բավարիայում․ Radio Futuro
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Չարլզ Արանգիսը հաջորդ մրցաշրջանից կխաղա գերմանական մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ, հայտնում է Radio Futuro-ն: Համաձայն Transfermarkt պորտալի՝ Արանգիսի պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Ամռանը ֆուտբոլիստը պետք է դառնա ազատ խաղացող: Արանգիսը «Բայերի» կազմում հանդես է գալիս 2015-ի ամռանից: Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը 27 հանդիպում անցկացրեց «Լևերկուզեն» ակումբի համար և խփեց երեք գոլ:
Արանգիսը Չիլիի հավաքականի համար անցկացրել է 78 հանդիպում և խփել յոթ գոլ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



