Սեւանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լճի մակարդակը, կապված ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումների հետ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուսե բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 22-ի դրությամբ՝ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, որը թեեւ 6 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից, բայց 1 սանտիմետրով ցածր է մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:
«Արփա-Սեւան» թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 915 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից Հրազդան գետի հունով բաց է թողնվել 38 միլիոն 342 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերի վարարումների փուլն արդեն համարվում է ավարտված:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



