Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակ». Գիլյոտին՝ եթերային անփութության համար. Պետրոս Ղազարյանին այլ պաշտո՞ն է առաջարկվել. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իր հեռացման մասին Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց պաթետիկ, ոչ անկեղծ գրառումով: «Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը, եւ անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից»։ Գրիգորյանը հիշեցնում է, որ նախկինում շատ միջոցառումներ են հեռարձակվել, որոնց համար «կիսել է իր աշխատակիցների հետ շնորհակալության եւ գովեստի խոսքերը»։ «Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը»,- գրել է նախկին տնօրենը։

Շատերը թեթեւացած շունչ քաշեցին, քանի որ հայտնի սոցցանցում հաճախ էին նրա հրաժարականի պահանջները լսվում: Երեկ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ լրատվական-վերլուծական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը եւ վարչապետի ուղերձի ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանը: Այսօր Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նիստ է նշանակված, որի ընթացքում կքննարկվեն հրաժարականները:

Մեր տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այլ պաշտոն է առաջարկվել: Հանրային հեռուստաընկերության պատմության մեջ սա, թերեւս, ամենախոշոր սկանդալն էր, երբ երկրի ղեկավարի ելույթի հեռարձակման խախտումների համար մարդիկ են ազատվում աշխատանքից:

Նիկոլ Փաշինյանի խոտանված տեսաուղերձի տեխնիկական ազդանշանի փորձարկման կադրերի արտահոսքն աննախադեպ «կիքս» է համարվել։ Նա մոտ 15 րոպե եթերում էր, հազում էր, հաբ էր խմում, անկանոն շարժումներ անում, ինչը նորմալ է եթերին նախապատրաստվողի համար, սակայն տեխնիկական այս ազդանշանն ընդունած հեռուստաընկերություններից մեկն այդ կադրերի հիման վրա վարչապետին ծաղրող հոլովակ պատրաստեց, եւ դա ճակատագրական դեր խաղաց հանրայինի աշխատողների համար:

Արդեն մի քանի օր է, փորձում են պարզել, թե ով է մեղավոր: Ըստ որոշ տեղեկությունների, Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձել է կապվել կառավարության աշխատակազմի հետ, նույնիսկ գնացել է կառավարություն, ներկայացրել է, որ իր թիմը շատ փորձառու ու պրոֆեսիոնալ է, եւ բոլոր քայլերը համաձայնեցվել են վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ: Եվ ներկայացրել է այն, ինչ արդեն հայտնի է ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանի գրառումից՝ որ նախքան եթեր մտնելը զգուշացրել է, որ «Rec» կոճակը սեղմված է, որ վարչապետի մամուլի քարտուղարը պետք է տեղյակ պահեր վարչապետին, ինչը չի արել, որովհետեւ չի հասկացել, թե ինչ է նշանակում «Rec ենք»։

Ըստ խոսակցությունների, վեճ է տեղի ունեցել Մանե Գեւորգյանի ու Մարգարիտա Գրիգորյանի միջեւ։ Վերջինս ասել է՝ այդպես է լինում, էլի, որ մարդը ոլորտի հետ կապ չունի, հորդորել է՝ «սլիվներն ու կիքսերը ման եկեք ձեր մեջ, ոչ թե Հ1-ում», ապա անջատել է հեռախոսը։ Ասում են, սա նրանց առաջին կոնֆլիկտը չէ:

Չնայած Մանե Գեւորգյանը հերքում է, որ Մարգարիտա Գրիգորյանի հետ ուղերձի հետ կապված վեճ է ունեցել: «Ես առանձնազրույց իր հետ չեմ ունեցել, բոլոր մեղադրանքները հրապարակային են եղել»,- ասաց նա մեզ: Իսկ իր էջում գրել էր, որ հեռուստաընկերությունը չպետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: «Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ...», ապա մեղադրել էր հանրայինին՝ թափթփված աշխատաոճի ո ւ անտեղյակության համար:

Պատասխանելով մեր հարցին, թե որեւէ ուսումնասիրություն արվո՞ւմ է արտահոսքի հետ կապված, Փաշինյանի խոսնակը պատասխանեց. «Հարցը, թե տեսանյութը ոնց է համացանցում հայտնվել, ուսումնասիրվում է»:

Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները եւս քննարկում են խոտան-ուղերձը: Հ1-ում այն անփութության հետեւանք են համարում: «Մենք ռեկ ենք, զապիս ենք, եսիմինչ ենք: Եթե դա մտել է ուղիղ եթեր, դա նախեւառաջ պուլտի մոտ նստած ռեժիսորի սխալն է: Որքան հասկացա, ելույթը կառավարության շենքից է հեռարձակվել, ուրեմն, շարժական կայանի՝ ПТС-ի պուլտին նստած ռեժիսորը, որը տալիս է ազդանշանը, պետք է այնպես դա աներ, որ զիբիլ եթեր չգնար: Եթե նրան ասել են, որ քո սիգնալը գնում ա այլ TV-ներ, նա իրավունք չուներ զիբիլ տալ եթեր: Իսկ եթե թերացավ ու տեսավ, որ զիբիլ ա գնում, պետք է գոնե ГЦП-ի (գունավոր շերտերի գեներատորի) նշան դներ:

Երկրորդը․ այդ սիգնալն ընդունող եթերայինի աշխատողը, որը նստած է հանրային հեռուստատեսության եթերայինում, եթե տեսավ, որ նման բան է կատարվում, պետք է զանգեր ՊՏՍ ու հարցներ, թե ինչ ա կատարվում: Նա եւս կարող էր ԳՑՊ դնել կամ այլ կադր: Թե չէ, Մանեն իմացել ա, որ ռեք ենք, չի իմացել: Մանեն ի՞նչ պարտավոր է ձեր լեքսիկոնը հասկանալ: Դրանք տեխնիկական մասնագետներին հասու հարցեր են: Տվյալ դեպքում ամբողջ ցեպոչկան չի աշխատել»,- ասաց եթերային բաժնի նախկին պետերից մեկը։

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա