Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկապե՞ս այդքան ծանր է Մոնոմախի գլխարկը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոնոմախի գլխարկը հայտնի է շատերին: Այն ինքնակալության խորհրդանիշ է Ռուսաստանում, հանդիսանում է ռուսական մեծ իշխանների ու ցարերի թագը և ունի մեծ պատմական արժեք: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ կա այդպիսի երկու գլխարկ, և երկրորդը ևս գտնվում է Ռուսաստանում: Համարվում է, որ Մոնոմախի գլխարկի պատմությունը սկսվել է այն պահից, երբ Բյուզանդիայի կայսր Կոնստանդին Մոնոմախի կողմից այն նվիրվել է իր թոռանը՝ Կիևյան մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախին: Սակայն այս վարկածը կասկածների տեղիք է տալիս, քանի որ Բյուզանդիայի կայսր Կոնստանդինի մահվան ժամանակ Վլադիմիրը ընդամենը երկու տարեկան է եղել: 

Բացի դա, Կոնստանդինին Մոնոմախ են կոչել միայն իր մահից հետո: Կա վարկած, որ Մոնոմախի գլխարկը մոնղոլ-թաթարական ծագում ունի, և այն Իվան Կալիտային է նվիրել թաթար խան Ուզբեկը հավատարիմ ծառայության համար: Մոնոմախի գլխարկը 14-րդ դարի գործ է, և այն ոսկյա նրբահյուս սրածայր գլխարկ է՝ պսակված խաչով, սամույրով և թանկարժեք քարերով: Այդ զարդի հեղինակը հստակ հայտնի չէ:

 Ենթադրվում է, որ գլխարկը ստեղծել են ոսկերիչներ կա՛մ Բյուզանդիայից, կա՛մ Կենտրոնական Ասիայից, կա՛մ էլ Մերձավոր Արևելքից: Մոնոմախի գլխարկը դարձել է հին ռուսական իշխանների, իսկ ավելի ուշ՝ ցարերի հզորության խորհրդանիշը: 

Մոնոմախի գլխարկով առաջինը թագադրվել է ցար Իվան 4-րդը (1547 թվական), և այդ ավանդույթը պահպանվել է մինչև 1721 թվականը,  երբ Մոնոմախի գլխարկը փոխարինվել է կայսերական թագով։ Երկու եղբայրների՝ Իվան Ալեքսեևիչի և Պյոտր Ալեքսեևիչի թագադրման համար ստիպված ստեղծվել է Մոնոմախի գլխարկի կրկնօրինակը: Այն արդեն ստեղծվել է ռուս ոսկերիչների կողմից: 

Շատ պատմաբաններ առանձնահատուկ կարևորություն են տալիս հենց այդ կրկնօրինակին, քանի որ հենց դրանով է թագադրվել Պետրոս 1-ինը, որը հետագայում դարձել է հայտնի բարեփոխիչ և Ռուսական Կայսրության առաջին կայսր: Դրանից հետո բոլոր կայսրերը թագադրվել են Մոնոմախի առաջին գլխարկով: 

Մոնոմախի գլխարկը եզակի է իր թանկարժեք քարերի քանակով և որակով: Այն իր արժեքով գերազանցում է թագավորական և ցարական բոլոր գլխարկներին ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում: Եվրոպացիները Մոնոմախի գլխարկը համեմատել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի թագերի հետ: Նույնիսկ կա այդ ամենը հաստատող 1576 թվականի վկայագիր: Արվեստի այս գլուխգործոցի ո՛չ պատմական, ո՛չ էլ նյութական արժեքը հնարավոր չէ որոշել: 

Ընդ որում, թանկարժեք քարերը և դրանց մշակման տեխնոլոգիան նույնպես եզակի են: Մոնոմախի երկու գլխարկներն էլ պահպանվում են Մոսկվայի Զինապալատում և համարվում են այդ թանգարանի ամենաթանկարժեք ցուցանմուշները: 

Բոլորը գիտեն արդեն հանրահայտ դարձած թևավոր արտահայտությունը՝ «Ծանր է Մոնոմախի գլխարկը», որն օգտագործվում է այն ժամանակ, երբ կարիք է առաջանում ընդգծել ինչոր գործի կամ պրոբլեմի ծանրությունը, պատասխանատվությունը և այդ ամենի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: 

 

Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան