Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի և ընտրողների միջև գժտության պատճառ է դարձել․ «Կոմերսանտ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսպասելիորեն լարվածություն է հաղորդել Լեռնային Ղարաբաղում հակամարտության պլանավորված քննարկմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից մի քանի ժամ առաջ նա ասել է, որ դեռ նախորդ տարի Մոսկվայում կողմերը համաձայնեցրել են որոշ փաստաթղթեր, որոնք «ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորումը՝ հիմնված փուլային մոտեցման վրա»: Հայաստանում այս խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել հանրապետության իշխանությունների հասցեին: Ավելի վաղ Երեւանում պնդում էին բացառապես ղարաբաղյան կարգավորման փաթեթային մոտեցման մասին, երբ տարածքի ապագա կարգավիճակը նախօրոք է ամրագրվում, եւ ոչ մի նոր փաստաթղթի մասին չէր տեղեկացվում, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Կոմերսանտը»:

 Երեքշաբթի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը հերթական բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպես գրեթե բոլոր վերջին միջազգային իրադարձությունները, դրանք անցկացվել են տեսակապի ձեւաչափով: Ընդ որրում, որեւէ նշանակալի առաջընթացի, ինչպես եւ սպասվում էր, հասնել չի հաջողվել: Երկու կողմերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են․ «կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում» հրադադարի պահպանումը ավելի կարոր նշանակություն է ձեռք բեռրում։ Մոնիթորինգը, որը ԵԱՀԿ-ն անցկացրել է շփման գծում, ստիպված էին դադարեցնել դեռեւս մարտ ամսին, իսկ դա նշանակում է, որ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների, քան սովորաբար: Բացի այդ, տեսակոնֆերանսի մասնակիցները հաստատել են, որ իրենք շարունակում են նախապատրաստվել անձնական հանդիպմանը, սակայն թե երբ հնարավոր կլինի այն անցկացնել, դեռեւս հայտնի չէ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը, իր հերթին, մատնանշել է Լեռնային Ղարաբաղի շուրջ «բանակցությունների ակտիվացման» անհրաժեշտությունը: Սակայն, դա արդեն այժմ նկատվում է․ օրինակ՝ 2019թ․ կողմերը հանդիպել են հինգ անգամ, երբեմն նստել են մինչեւ ուշ գիշեր, իսկ 2020թ․ առաջին հանդիպումը տեւել է ընդհանուր առմամբ տասը ժամ եւ անվանվել է «ամենաինտենսիվը» վերջին տարիներին: Ընդ որում, յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը հանդես էին գալիս իրար նման, բավական սուղ հայտարարություններով: Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ խայթոցների փոխանակումը նույնպես ցույց է տալիս, որ կողմերը չեն պատրաստվում որեւէ փոխզիջման գնալ:

Սակայն, ինչպես հետեւում է երեքշաբթի օրը Ա. Մ. Գորչակովայի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված կլոր սեղանի (այն նույնպես առցանց էր անցկացվում) ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ելույթից, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Պատասխանելով ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխտնօրեն Գյուլնարա Մամեդզադեի հարցին, պարոն Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կանոնակարգող այլ փաստաթղթերի թվում, «կան նախագծեր, որոնք մեկ տարի առաջ, անցյալ տարվա ապրիլին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ համանախագահների մասնակցությամբ, տարածվել են եւ այժմ ակտիվորեն քննարկվում են»: Նախարարը հստակեցրել է, որ «այդ փաստաթղթերը ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորումը՝ հիմնված փուլային մոտեցման վրա»:

Առաջին փուլում, ըստ պարոն Լավրովի, այս պլանը ենթադրում է «առավել արդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաարգելափակում»:

Ղարաբաղյան կարգավորման փաթեթային մոտեցումը ենթադրում է բոլոր փոխզիջումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համաձայնեցում, իսկ փուլային մոտեցումը թույլ է տալիս այս գործընթացը ձգձգել: Օրինակ՝ սկզբում Ադրբեջանի վերահսկողությանն է վերադարձվում խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ «անվտանգության գոտուց» ընդամենը երկու շրջան, այնուհետեւ Ադրբեջանը ապահովում է տնտեսական շրջափակման վերացումը, որից հետո կողմերը անցնում են տարածքի կարգավիճակի քննարկմանը: Ընդ որում, Երեւանը գրեթե միշտ պնդում էր փաթեթային մոտեցուման վրա՝ փուլային մոտեցումը չափազանց ռիսկային համարելով՝ հանված տնտեսական շրջափակումը հեշտ է վերականգնել, իսկ տարածքները հետ ստանալ կարելի է միայն ռազմական ճանապարհով:

Ինչ վերաբերում է պարոնայք Մնացականյանի եւ Մամեդյարովի 2019-ի ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած հանդիպմանը, այն իսկապես նշանակալի էր, սակայն ոչ մի «փուլային մոտեցում ենթադրող փաստաթղթերի»մասին դրա արդյունքներով չի հաղորդվել: Փոխարենը կողմերը պայմանավորվել են լրագրողների փոխադարձ այցերի եւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ մարդասիրական քայլերի շուրջ: Նշենք, որ 2019-ի աշնանը հայ լրագրողներն իսկապես այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան:

Այնուամենայնիվ, Հայաստանում պարոն Լավրովի խոսքերն արդեն նախապատրաստված փաստաթղթերի վերաբերյալ ընկալել են որպես երկրի իշխանություններին վարկաբեկող կարեւոր արտահոսք։

Զոհրաբ Մնացականյանը փորձել է հարթել իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, շրջանցել է անցյալ տարվա բանակցությունների թեման` Մոսկվայի եւ Բաքվի հետ գաղտնի պայմանավորվածությունների ավելի շատ կասկածներ առաջացնելով: Հետաքրքիր է, որ Բաքվում նույնպես այս թեման բավական խուսափողական են մեկնաբանել: «Սերգեյ Լավրովի դիրքորոշումը հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, որոնք բազմիցս եւ հետեւողականորեն բարձրաձայնել են դա հակամարտության կարգավորման բոլոր մակարդակներում ու փուլերում», - միակ բանը, որ «Կոմերսանտ» -ին ասաց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:

«Այո, այս մեկնաբանության մեջ (Սերգեյ Լավրով-ի «Կոմերսանտ») հղում կար բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Կի Ուեսթից (քաղաք Ֆլորիդայում, որտեղ 2001 թ. տեղի են ունեցել Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ-«Կոմերսանտ») մինչեւ վերջերս,- ասաց նաեւ պարոն Մնացականյանը,- Խոսք կար նաեւ այն մասին, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում այս երկու տարիներին: Նման մոտեցումներ հայտնվել էին 2014, 2016 թվականներին, եւ այդ մոտեցումները անընդունելի էին հայկական կողմերի համար (այսինքն`Երեւանի եւ Ստեփանակերտի-«Կոմերսանտ»): 2018 թվականից քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումներով եւ գնահատականներով: 2014թ․ առաջարկված տարբերակը այսօր բանակցությունների սեղանին չէ»:

«Նախարար Մնացականյանը փաստորեն չհերքեց իր ռուս գործընկերոջ հայտարարությունը նոր նախագծի վերաբերյալ, որը կողմերին ներկայացվել է դեռեւս անցյալ տարվա ապրիլին: Հետեւաբար, մենք խստորեն դատապարտում ենք ներկա իշխանությունների մինչ այսօր արված մոլորության մեջ գցող եւ անազնիվ բազմաթիվ հայտարարությոնները՝ բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ», - ասում է մինչ 2018թ «թավշյա հեղափոխությունը» իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հարցերը հիմնականում վերաբերում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, այլ հայկական ԱԳՆ-ին,- «Կոներսանտի հետ զրույցում նույն միտքը շարունակեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը. Պետք է հասկանալ ընթանու՞մ է արդյոք ղարաբաղյան հիմնահարցի կզրգավորման վերաբերյալ որոշակի փաստաթղթի քննարկում, եւ ինչ հարցեր են քննարկվում: Առաջին տեղում պետք է դրվի Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության իրավական լեգիտիմացման հարցը: Մնացած հարցերը քննարկման ենթակա են հետագայում, երբ օրինականորեն ճանաչված Արցախի անկախ Հանրապետությունը ինքը կորոշի ինչպես եւ ինչի շուրջ պայմանավորվել»:

Ընդ որում, ներկայում իշխող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները հաստատում են, որ որեւէ բացահայտում տեղի չի ունեցել:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը համընդգրկուն էր եւ առավել քան պարզ, - Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը,- Ներկա պահին բանակցային սեղանին չկա որեւէ փաստաթուղթ: Վերջին երկու տարիներին մեր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտվել են բաց եւ անկեղծ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը