Կոլորադոն 2020 թվականի ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
ՔԱՂԱՔԱԿԱՆԿոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2020 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հայտարարության մեջ, մասնավորաբար, նշված է, որ 1915-ից 1923 թվականը հայ ժողովուրդը «առաջին ժամանակակից ցեղասպանության» ժամանակ ենթարկվել է կանխամտածված բնաջնջման:
Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 24-ին Կոլորադո նահանգի Սենատը նույնպես միաձայն էր քվեարկել ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակելու օգտին: Նահանգի Սենատի ընդունած բանաձեւում ճանաչվել էր Արցախի Հանրապետությունը եւ Նախիջեւանում վերջերս կատարված մշակութային եղեռնը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



