Երևանում գողացել են Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացած քաղաքացու դիմումի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ Խաչիկ Մ.-ն և հայտնել, որ մարտի 27-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել են Արին Բերդի փողոցում գտնվող «Ուրարտու արտադրական միավորում» և այնտեղից գողացել Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես տուժողին, այնպես էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



