Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խեցգետիններ, մի շտապեք այսօր կարևոր ու բախտորոշ որոշումներ կայացնել․ ապրիլի 25-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ։ Մանր անախորժությունների և տհաճ դիպվածների քանակն անցնում է բոլոր տրամաբանական սահմանները։ Ուրիշների սխալներն ուղղելու մշտական անհրաժեշտությունից դրդված՝ դուք ժամանակ չեք ունենում ձեր կարևոր գործերով զբաղվելու համար։ Հնարավոր են անհաջող գործարքներ, ֆինանսական կորուստներ։ Մեքենայի ղեկի առաջ ուշադիր և զգոն եղեք։ Աշխատեք մասնակցություն չունենալ այն հարցերի քննարկմանը, որոնք ձեզ հետ ուղիղ կապ չունեն։ Հեռու մնացեք ուրիշների խնդիրներից, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ձեր մասնակցությունն անհրաժեշտ է։ Ավելի լավ է երեկոն անցկացնել տանը։

Ցուլ։ Ձեր առողջ դատողության, զգուշավորության և գործնական մոտեցման շնորհիվ այսօր կխուսափեք կարևոր հարցերում սխալներ թույլ տալուց։ Ոչ մեկին չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել կամ խաբել։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, բայց լուրջ հարցերում դուք ցուցաբերում եք հաստատակամություն և հասնում եք ձեր ուզածին։ Դրական էմոցիաների կարիք ունեք, այդ պատճառով ձեզ մի քիչ երես եք տալիս, ինչը ողջունելի է։ Երեկոն հարմար ժամանակ է հին ընկերոջ հետ զբոսանքի համար։

Երկվորյակներ։ Ինչպես էլ որ իրադրությունը չդասավորվի, հիշեք, որ եթե զգույշ լինեք, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա։ Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումների ժամանակ․ նրանց թվում է, որ դուք ձեզ անտակտ և ոչ բարեկիրթ եք պահում, ինչի մասին չեն վարանում ձեզ ասել։ Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատված է։ Կարելի է մի քիչ հանգստանալ, զբոսնել կամ ռոմանտիկ ժամադրություն նշանակել։ Պետք չէ մտածել լուրջ ֆինանսական գործերի մասին կամ ոսկերչական իրեր գնել։

Խեցգետին։ Այսօր մի շտապեք կարևոր ու բախտորոշ որոշումներ կայացնել․ սա ձեզ համար այն օրերից է, երբ դուք դժվարությամբ եք կարողանում գնահատել իրավիճակն ու մարդկանց գործողությունները, այդ իսկ պատճառով էլ սխալի հավանականությունը շատ մեծ է: Շրջապատի մարդիկ սիրով են խորհուրդներ տալիս, և անգամ դա ձեզ այսօր չի փրկում, քանի որ, միևնույն է, այդ պահին անում եք այն, ինչը դուք գտնում եք նպատակահարմար, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ դուք չեք կողմնորոշվել: Օրն առավել հարմար է պասիվ հանգստի, ոչ հոգնեցուցիչ տնային գործերի, հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար:

Առյուծ։ Բարենպաստ օր է սեմինարներին և գիտաժողովներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ ֆորմալ միջավայրում։ Իսկ ահա պատասխանատու և ինքնուրույն աշխատանքի համար օրն այնքան էլ հարմար չէ։ Հնարավոր են լուրջ տարաձայնություններ ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ։ Դուք լեզու եք գտնում մտերիմների հետ, նրանց օգնության եք հասնում, եթե խնդիր է առաջանում։ Կենսական ներուժն այսօր այնքան էլ բարձր չէ, այդ պատճառով պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և զբաղվել սպորտով։

Կույս։ Այսօր հնարավորություն ունեք հաջողության հասնելու բոլոր ձեռնարկած գործերում, դրա համար պետք է միայն մի փոքր համառություն դրսևորեք: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ գործնական բանակցությունների համար՝ քննարկելով համագործակցության բոլոր պայմանները, դուք կարող եք վերջնական որոշում ընդունել, որն իր վերջո առավել ընդունելին կլինի ձեր հետագա գործունեության համար: Այսօր բավական օգտակար կլինի սպորտով զբաղվելը, ընդ որում՝ շատ կարևոր կլինի ձեր ուժերը մի ինչ-որ նոր մարզաձևում փորձելը: Արդյունավետ կանցնեն վերականգնողական և կոսմետիկ արարողությունները:

Շարունակությունը՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ