Ford Mustang մակնիշի մեքենան մխրճվել է «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիրի տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վահան Ենոքյանի անվամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



