25-ամյա աղջիկը փորձել է նետվել Կիեւյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել
ՎԻԴԵՈԱպրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Անհրաժեշտությունից ելնելով՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը այցելել է նաեւ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



